Կայ Հավերց. «Նա անհավանական է, և նա դա ցույց է տալիս ամեն շաբաթ»

«Արսենալի» հարձակվող Կայ Հավերցը գնահատել է իր թիմակից Բուկայո Սակայի մակարդակը։

«Սական անհավանական է, և նա դա ցույց է տալիս ամեն շաբաթ: Ես երբեք չեմ տեսել, որ խաղացողը 21 կամ 22 տարեկանում այդպես հանդես գա: Անգլիայի բախտը շատ է բերել։ Նա ամեն օր քաղցած է և հատուկ մակարդակ է ցուցադրում նույնիսկ մարզումների ժամանակ»,- ասել է Հավերցը TNT Sports-ին։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը «Արսենալը» սեփական հարկի տակ 3։0 հաշվով հաղթել է «Բորնմուտին»։ Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում Միկել Արտետայի թիմը չորս միավորով գերազանցում է «Մանչեսթեր Սիթիին», թեև երկու հանդիպում քիչ է անցկացրել։