Ջեյդոն Սանչոն չի ցանկանում վերադառնալ ԱՊԼ

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն, ում իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին», չի ցանկանում վերադառնալ Անգլիա։ Այս մասին հայտնում է Sky Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանը կնախընտրեր շարունակել ելույթները «Բորուսիայում»։ Նշվում է, որ գլխավոր մարզչի կերպարը՝ լինի դա Էրիկ տեն Հագը, թե մեկ ուրիշը, ոչ մի դեր չի խաղում։

Մանկունիացիները պատրաստվում են վաճառել Սանչոյին։ Դորտմունդցիներն ուսումնասիրում են հերթական վարձակալության հնարավորությունը, սակայն այժմ պարտադիր գնմամբ, իսկ մոտ ապագայում ցանկանում են բանակցել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։