«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հայտնել է, որ մանկունիանցիները չեն կարողացել ավարտին հասցնել Հարի Քեյնի տրանսֆերը անցած ամառ և այդ պատճառով պայմանագիր են կնքել «Ատալանտայի» հարձակվող Ռասմուս Հեյլունդի հետ։
Քեյնը «Թոթենհեմից» է տեղափոխվել «Բավարիա» նախորդ ամառ։
«Մենք ընտրություն ունեինք Ռասմուս Հեյլունի նման տաղանդի և մեկ այլ հարձակվողի միջև, ով ամեն ինչ ապացուցել է: Մենք ցանկանում էինք պայմանագիր կնքել նրա հետ, բայց չկարողացանք ձեռք բերել: Հետո դիմեցինք Ռասմուսին, քանի որ նա տաղանդավոր ֆուտբոլիստ է։
Անարդար է նրան համեմատել Քեյնի հետ։ Ես նրանց չէի համեմատի, քանի որ նրանք շատ տարբեր են»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Անգլիայում անցկացրած իր առաջին մրցաշրջանում 21-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում թիմի 38 խաղում դարձել է 14 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: