Արնե Սլոտը անդրադարձել է «Լիվերպուլը» գլխավորելու լուրերին

«Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը պատասխանել է այն հարցին, թե ճի՞շտ է, որ ընթացիկ մրցաշրջանի վերջում գլխավորելու է «Լիվերպուլը»։

«Պաշտոնապես ոչինչ դեռ հաստատված չէ։ Այժմ ես իմ կրծքին ունեմ «Ֆեյենորդի» զինանշանը, ուստի մտադիր եմ խոսել միայն «Ֆեյենորդի» հետ կապված բաների մասին: Ես նախկինում արդեն խոսել եմ այն ​​վստահության մասին, որ կողմերը համաձայնության կգան, բայց չգիտեմ, թե դա երբ կլինի։ Այնուամենայնիվ, ես ակնկալում եմ, որ համաձայնություն ձեռք կբերվի»,- Սլոտի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ հոլանդացի մասնագետն արդեն պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» հետ մինչև 2027 թվականը։