Հանս-Դիտեր Ֆլիկը կարող է գլխավորել անգլիական գրանդը

Գերմանացի մասնագետ Հանս-Դիտեր Ֆլիկը, ով հայտնի է Գերմանիայի հավաքականում և «Բավարիայում» իր աշխատանքով, կարող է աշխատանքի անցնել Պրեմիեր Լիգայում։ Այս մասին հայտնում է Tribal Football-ը։

Ըստ աղբյուրի՝ մասնագետը կարող է գլխավորել Լոնդոնի «Չելսին»։ «Թոշակառուների» ղեկավարությունը դիտարկում է գերմանացու թեկնածությունը՝ որպես այլընտրանք Մաուրիսիո Պոչետինոյին։ Նախկինում հաղորդվում էր, որ «Բավարիան» հետաքրքրված է մասնագետով։

«Չելսին» վատ մրցաշրջան է անցկացնում Պրեմիեր Լիգայում։ 34 խաղից հետո լոնդոնյան թիմը մրցաշարային աղյուսակում ութերորդն է։