Կելվին Ֆիլիպսը վնասվածք է ստացել

«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Կելվին Ֆիլիպսը այս մրցաշրջանում կարող է այլևս խաղադաշտ դուրս չգալ: Լրագրող Դեն Շելդոնի տեղեկություններով՝ անգլիացին վնասվածք է ստացել։ Ֆուտբոլիստը կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած մասը։

Նշենք, որ Ֆիլիպսը կարող է վերադառնալ «Մանչեսթեր Սիթի»՝ վերականգնողական փուլ անցնելու համար։ Անգլիացին դեռ պատկանում է «Սիթիին», իսկ հունվարից վարձավճարով հանդես է գալիս «Վեսթ Հեմում»։

«Վեսթ Հեմի» կազմում 28-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 8 հանդիպում, որտեղ ոչ մի արդյունավետ գործողության հեղինակ չի դարձել։