Չեմպիոնշիփից ևս մեկ ակումբ վերադարձավ Պրեմիեր Լիգա

Չեմպիոնշիփի 46-րդ տուրի խաղում «Իպսվիչը» սեփական հարկի տակ հաղթեց «Հադերսֆիլդին»՝ 2:0 հաշվով։

«Իսպվիչն» իրեն երաշխավորեց երկրորդ տեղը մրցաշրջանի վերջում։ Այսպիսով, Կիրան Մաքքենայի թիմը Պրեմիեր Լիգայի ուղեգիր նվաճեց։

«Իպսվիչը» առաջին անգամ կխաղա Անգլիայի բարձրագույն խմբի կազմում 2001/02 մրցաշրջանից հետո, երբ վերջին անգամ դուրս մնաց Պրեմիեր Լիգայից: «Լեսթերը» առաջնությունում գրավեց առաջին տեղը՝ մեկ տարի անց վերադառնալով Պրեմիեր Լիգա։