«Բարսելոնան» որոշում է կայացրել Վիտոր Ռոկեի ապագայի վերաբերյալ

«Բարսելոնան» ցանկանում է թիմի հարձակվող Վիտոր Ռոկեին վարձավճարով հանձնել Լա Լիգայի ակումբներից մեկին, հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը կարծում է, որ իսպանական ակումբում խաղալը թույլ կտա 19-ամյա բրազիլացուն ընտելանալ առաջնությունում ֆուտբոլային ոճին ու ավելի լավ տիրապետել լեզվին։

19-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնա» է տեղափոխվել 2024 թվականի հունվարին «Ատլետիկո Պարանաենսեից»: Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը։ Transfermarkt-ը Ռոկեին գնահատում է 40 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Ռոկեն անցկացրել է 13 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ։