PREMIER LEAGUE. «Արսենալը» վստահ խաղով հաղթեց «Բուրնեմուտին» (VIDEO)

Պրեմիեր Լիգայի 36-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» տանը մրցեց «Բուրնեմուտի» հետ և հաղթեց՝ 3:0 հաշվով։

Առաջին խաղակեսի վերջին րոպեին տանտերերի հարձակվող Բուկայո Սական 11 մետրանոցից առաջ մղեց իր թիմին։ Երկրորդ խաղակեսում լոնդոնյան թիմի կազմից աչքի ընկան նաև Լեանդրո Տրոսարդը և Դեկլան Ռայսը։

«Արսենալը» վաստակեց 83 միավոր և շարունակում է գլխավորել Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 4 միավորով գերազանցելով հաջորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին», սակայն «քաղաքայինները» երկու խաղ պակաս են անցկացրել։ «Բուրնեմուտը» 48 միավորով 10-րդ տեղում է։