Հայտնի է՝ թե որտեղ կարող է տեղափոխվել Տիագու Սիլվան

«Չելսիի» պաշտպան Տիագու Սիլվան, ով այս մրցաշրջանի վերջում ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա լոնդոնյան ակումբից, պայմանագիր կկնքի բրազիլական «Ֆլումինենսեի» հետ։ Այս մասին հայտնում է Globo Esporte ինտերնետային պորտալը։

Աղբյուրի համաձայն՝ գործակալն ու բրազիլական ակումբը համաձայնության են եկել նախորդ ուրբաթ, որը նախատեսված կլինի մինչև 2026 թվականի ամառը։ Սպասվում է, որ առաջիկա օրերին Տիագուն պայմանագիր կկնքի, իսկ այս տարվա հուլիսից կդառնա «Ֆլումինենսեի» խաղացող։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տիագու Սիլվան կարող է մնալ Անգլիայի առաջնությունում, որտեղ նրան իր կազմում ցանկանում է տեսնել «Ֆուլհեմը»։

39-ամյա Տիագու Սիլվան «Չելսիին» միացել է ազատ գործակալի կարգավիճակով 2020 թվականին, անցկացրել 151 հանդիպում, հաղթել Չեմպիոնների Լիգան, Աշխարհի ակումբային առաջնությունը և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։ Տիագուն հանդես է եկել «Ֆլումինենսեում» 2006-ից 2009 թվականներին: