Հայտնի է «Բավարիա» – «Ռեալ» խաղի լավագույն ֆուտբոլիստի անունը

Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Բավարիան» և «Ռեալը» ոչ-ոքի խաղացին:

Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով։

Վերջին հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել մադրիդցիների հարձակվող Վինիսիուս Ժունիորը։

Բրազիլացին դուբլի հեղինակ դարձավ՝ խփելով հանդիպման առաջին ու վերջին գոլերը։