CHAMPIONS LEAGUE. «Բավարիան» և «Ռեալը» ոչ-ոքի խաղացին (VIDEO)

«Բավարիան» և «Ռեալը» ոչ-ոքի խաղացին Չեմպիոնների Լիգայի 2023/24 մրցաշրջանի կիսաեզրափակիչի առաջին խաղում։

Հանդիպումը կայացավ «Ալիանց Արենայում» և ավարտվեց 2։2 հաշվով։

Տանտերերի կազմում մեկական գոլ խփեցին Լերոյ Սանեն և Հարի Քեյնը (11 մետրանոց), իսկ հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Վինիսիուս Ժունիորը (գոլերից մեկը՝ 11 մետրանոցից)։

«Ռեալ»-«Բավարիա» պատասխան խաղը կկայանա մայիսի 8-ին։

Չեմպիոնների լիգայի երկրորդ կիսաեզրափակիչում կհանդիպեն Դորտմունդի «Բորուսիան» ու ՊՍԺ-ն։