Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Բավարիան» և «Ռեալը» ոչ-ոքի խաղացին:
Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով։
Վերջին հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել մադրիդցիների հարձակվող Վինիսիուս Ժունիորը։
Բրազիլացին դուբլի հեղինակ դարձավ՝ խփելով հանդիպման առաջին ու վերջին գոլերը։