Էրիկ տեն Հագը կարող է վերադառնալ «Այաքս»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կարող է գլխավորել «Այաքսը»։

Ինչպես հայտնում է TalkSport-ը, 54-ամյա մասնագետը գլխավորում է Ամստերդամյան ակումբի նոր տեխնիկական տնօրեն Ալեքս Կրուսի կարճ ցուցակը։ Նշվում է, որ «Այաքսի» ղեկավարությունը պատրաստ է սպասել մարզչի պատասխանին մինչև ապրիլի վերջ։

Տեն Հեգն արդեն գլխավորել է «Այաքսը» 2017-ից 2022 թվականներին՝ նվաճելով 6 ներքին տիտղոս և Ամստերդամի թիմի հետ 2018/19 մրցաշրջանում դուրս գալով Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ։

Ընթացիկ Էրեդիվիզիեի 31-րդ տուրից հետո «Այաքսը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղը: Թիմը ներկայումս ժամանակավորապես գլխավորում է Ջոն վան տ Շիպը։