Ֆեդերիկո Վալվերդե. «Այս մրցաշարում հեշտ հանդիպումներ չկան»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում «Բավարիայի» դեմ առաջին խաղից առաջ խոսել է սպասվող հանդիպման մասին։

«Այս մրցաշարում հեշտ հանդիպումներ չկան։ Բոլոր թիմերն արժանի են հարգանքի, հատկապես «Բավարիան»։ Նրանք, ինչպես «Ռեալը», միշտ գնում են մինչև վերջ։ Մենք նրանց հարգում ենք այնքան, որքան «Մանչեսթեր Սիթին»։

Մեզ պետք կլինի հիանալի խաղ ցուցադրել մեր ունեցած որակներով։ Մենք ցանկանում ենք նվաճել այս տիտղոսը։ Ամբողջ թիմը պետք է իրեն վստահ զգա: Մենք ցանկանում ենք դուրս գալ եզրափակիչ, ինչի համար մենք պայքարում ենք»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերում ESPN-ը։