Թոմաս Տուխելը՝ Կառլո Անչելոտտի մասին․ «Նա լեգենդ է»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Ռեալի» հետ առաջին հանդիպման նախօրեին խոսել է իր գործընկեր Կառլո Անչելոտտիի և թիմի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի մասին։

«Այն, ինչ Կառլոն արեց ֆուտբոլի համար որպես խաղացող և որպես մարզիչ, հսկայական է։ Նա լեգենդ է, բայց նաև շատ քաղաքավարի և երկրային մարդ: Դա անսովոր է։ Այժմ նա Իսպանիայում հերթական չեմպիոնության շեմին է ու Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում։

Ջուդը ականավոր ֆուտբոլիստ է, ով ահռելիորեն կատարելագործվում է։ Սա պահանջում է ուժեղ բնավորություն։ «Ռեալի» բոլոր խաղացողները հսկայական ճնշման տակ են, բայց նրա համար դա կարծես թե գոյություն չունի։ Նա թիմի առանցքային խաղացողն է, բայց մենք կփորձենք լուծումներ գտնել»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Bild-ը։

«Բավարիա» – «Ռեալ Մադրիդ» առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին Մյունխենում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։