Անտոնի. «Գումարը իսկապես չի ազդում ինձ վրա»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անտոնին հայտնել է, թե արդյոք ակումբի վճարած տրանսֆերային արժեքը ազդում է իր վրա։

2022 թվականին մանկունիացիները բրազիլացու համար «Այաքսին» վճարեցին 95 միլիոն եվրո՝ գումարած ևս 5-ը՝ որպես բոնուս։

«Գումարը իսկապես չի ազդում ինձ վրա, քանի որ ես գիտեմ իմ արժեքը, փողը փող է: Ակնհայտ է, որ բոլորը խոսում են այդ մասին, բայց ոչ ոք դա չէր անի, եթե թիմի և անձամբ իմ խաղը լավագույնս լիներ։

Քննադատներ միշտ էլ կլինեն։ Սա այն է, ինչ ինձ ստիպում է ավելի շատ աշխատել և առաջին հերթին ապացուցել ինքս ինձ»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում The Athletic-ը:

Այս մրցաշրջանում 24-ամյա եզրային հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։