Մատեյս Դե Լիգտ. «Կցանկանում մի օր վերադառնալ «Այաքս»»

«Բավարիայի» պաշտպան Մատեյս Դե Լիգտը հայտարարել է Ամստերդամի «Այաքսում» կրկին խաղալու ցանկության մասին։ Ֆուտբոլիստը հոլանդական ակումբի շրջանավարտ է, որի կազմում հանդես է եկել 2016-ից 2019 թվականներին՝ մինչև իտալական «Յուվենտուս» տեղափոխվելը։

«Ես հաճախ եմ մտածել «Այաքս» վերադառնալու մասին և հուսով եմ, որ մի օր դա տեղի կունենա։ Ես երեք տարի անցկացրի նրա հիմնական թիմում՝ համեմատաբար կարճ, քանի որ այն ժամանակ սպասում էի, որ մի փոքր ավելի շատ ժամանակ կանցկացնեմ «Այաքսում»։

Սակայն ամեն ինչ այլ կերպ ստացվեց, և եթե ես երբևէ հնարավորություն ունենամ վերադառնալ «Այաքս», շատ կցանկանայի նորից այնտեղ խաղալ։ Բայց միանշանակ ասել հնարավոր չէ»,- Դե Լիգտի խոսքը մեջբերում է «Այաքսի» պաշտոնական կայքը։

Մատիս Դե Լիգտը «Բավարիա» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը «Յուվենտուսից» 67 միլիոն եվրոյի դիմաց

Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։