«Լիվերպուլի» ապագա մարզիչ Առնե Սլոտը արդեն որոշում է կայացրել Մոհամեդ Սալահի վերաբերյալ

«Լիվերպուլի» ապագա գլխավոր մարզիչ Առնե Սլոտը, ով այժմ գլխավորում է «Ֆեյենորդը», որոշում է կայացրել հարձակվող Մոհամեդ Սալահի ապագայի վերաբերյալ անգլիական ակումբում։

Սոցցանցերում լրագրող Բեն Ջեյքոբսի խոսքերով, հոլանդացի մասնագետը չափազանց շահագրգռված է, որ հարձակվողը շարունակի հանդես գալ «Լիվերպուլում»։

Հիշեցնենք, որ Մոհամեդ Սալահը «Լիվերպուլ» է տեղափոխվել իտալական «Ռոմայից» 2017 թվականին։

Ընթացիկ մրցաշրջանում Սալահը անգլիական թիմի կազմում անցկացրել է 41 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 24 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։