Ջեյդոն Սանչոն Բունդեսլիգայում ռեկորդի հեղինակ է դարձել

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն, ով վարձավճարով հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում», Բունդեսլիգայի ռեկորդ է սահմանել։

Բունդեսլիգայի 31-րդ տուրում «Բորուսիան» ջախջախիչ պարտություն կրեց «Լայպցիգից» (1։4), իսկ Սանչոն խփեց «իշամեղուների» միակ գոլը։

Սանչոյի այս գոլը 40-րդն էր Բունդեսլիգայում, նա դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաբարձր գոլ խփած անգլիացին, որը գերազանցեց «Քյոլնի» կազմում հանդես եկող Թոնի Վուդքոկի ռեկորդը (39)։ Այս մասին հայտնում է The Sun-ը։