«Բետիսի» հենակետային կիսապաշտպան Գվիդո Ռոդրիգեսը մոտ է «Բարսելոնա» ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվելուն: Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիներն արդեն համաձայնեցրել են 30-ամյա կիսապաշտպանի պայմանագրի պայմանները, որը նախատեսված կլինի մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Ռոդրիգեսը կդառնա «Բարսելոնայի» ֆուտբոլիստ, երբ այս ամառ ավարտվի նրա գործող պայմանագիրը «Բետիսի» հետ։
Գվիդո Ռոդրիգեսը «Բետիսում» հանդես է գալիս 2020 թվականի ամառից, երբ մեքսիկական «Ամերիկա» ակումբից տեղափոխվեց իսպանական թիմ։ Այս մրցաշրջանում 30-ամյա արգենտինացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 24 միլիոն եվրո։