Յոզուա Կիմիխը խոսել է կարիերան շարունակելու իր ծրագրերի մասին

«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը խոսել է կարիերան շարունակելու իր ծրագրերի մասին։

«Ես նախ կբանակցեմ «Բավարիայի» հետ։ Բայց, իհարկե, «Բարսելոնան» և «Ռեալը» մեծ պատմություն ունեցող ակումբներ են»,- Կիմիխի խոսքերն է մեջբերում AS-ը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ լրանում է 2025 թվականի հունիսի 30-ին։