Կյանքից հեռացել է մարզական լրագրող, «Փյունիկի» գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը

Կյանքից հեռացել է մարզական լրագրող, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը։

«Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը: Դավիթը մեր ֆուտբոլային աշխարհում մեծ հարգանք վայելող անձնավորություն էր՝ անսահման բարությամբ ու անչափ նվիրված իր սիրելի գործին:
«Փյունիկ» ՖԱ-ի ողջ անձնակազմն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Դավիթ Մարտիրոսյանի հարազատներին և մտերիմներին:
Լույսերի մեջ մնա՛ս, մեր սիրելի Դավի՛թ», – ասվում է «Փյունիկի» տարածած հայտարարության մեջ։

Դավիթ Մարտիրոսյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2024 թվականի հունվարից: Նա նաև հանդիսանում էր Newmag-ի սպորտային մատենաշարի ղեկավարը:

«Պրոֆֆուտբոլի» խմբագրակազմը և «Football Fans Tour» գործակալության ամբողջ անձնակազմը սգում է մեր գործընկերոջ անժամանակ մահը և խորին ցավակցությունն է հայտնում Մարտիրոսյանների ընտանիքին՝ մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանին և Աշոտ Մարտիրոսյանին: