Եղիշե Մելիքյան. «Մենք պատժեցինք այն մարդկանց, ովքեր մեզ չեն հարգում»

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է «Ուրարտուի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակի մասին։

«Մենք պատժեցինք այն մարդկանց, ովքեր մեզ չեն հարգում։ Շնորհակալություն եմ հայտնում մեր երկրպագուներին, նրանք աջակցեցին մեզ այս կարևոր խաղում։ Ես մարզիչ եմ, որը պետք է տա արդյունք, ես մարզիչ եմ, որը պետք է լավ աշխատի։ Ընդունում եմ, որ Փյունիկը առաջվա ֆուտբոլը չի խաղում, բայց իմ թիմի բնավորության վրա մի կասկածեք»։

Հիշեցնենք, որ երեկ «Փյունիկը» սեփական հարկի տակ հինգ անպատասխան գնդակ ուղարկեց «Ուրարտուի» դարպասը։