Անսու Ֆատին որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս անգլիական «Բրայթոնում», որոշել է ապագայի իր ծրագրերը։

Ինչպես հայտնում է Sport.es-ը՝ հարձակվողը ցանկանում է վերադառնալ կատալոնական ակումբ։ Ֆուտբոլիստը կարծում է, որ ի վիճակի է մրցել «Բարսելոնայի» կազմում տեղի համար։ Թիմի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսն իր հերթին պատրաստ է հնարավորություն տալ ֆուտբոլիստին։

Այս մրցաշրջանում Ֆատին «Բրայթոնի» կազմում մասնակցել է 25 հանդիպման։ Հարձակվողը դարձել է չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt պորտալը նրա շուկայական արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։