Բուկայո Սակա. «Ես շատ ավելի խելացի եմ դարձել»

«Արսենալի» հարձակվող Բուկայո Սական նշել է, որ ֆիզիկապես շատ ավելի ուժեղ է, քան մի քանի տարի առաջ։

«Հաղթանակի ծարավն ինձ առաջ է մղում, ինչի պատճառով էլ վատ դրվագներից հետո շարունակում եմ ոտքի կանգնել։ Ես ֆիզիկապես շատ ավելի ուժեղ եմ, քան չորս-հինգ տարի առաջ էի։ Այժմ ես ավելի շատ փորձ և հասկացողություն ունեմ, թե ինչպես վարվել հակամարտությունում։ Ես շատ ավելի խելացի եմ դարձել»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։

Սական «Արսենալի» հիմնական կազմում հանդես է գալիս 2018 թվականից։ Այս մրցաշրջանում 22-ամյա եզրային հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը լոնդոնյան թիմի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։