Opta. «Լիվերպուլը» դուրս մնաց Պրեմիեր Լիգայի չեմպիոնական մրցավազքից

Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրի «Լիվերպուլը» ոչ-ոքի խաղաց «Վեսթ Հեմի» հետ՝ 2։2։ Հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 27-ին։

Opta-ի փոխանցմամբ՝ Յուրգեն Կլոպի թիմը դուրս է մնացել Պրեմիեր Լիգայի չեմպիոնի կոչման համար պայքարից։ «Մանչեսթեր Սիթին» երկու անգամ ավելի հավանական է, որ կդառնա Պրեմիեր Լիգայի չեմպիոն, քան «Արսենալը»։

«Մանչեսթեր Սիթին» վաստակել է 79 միավոր և Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է։ Առաջատար «Արսենալից» տարբերությունը մեկ միավոր է, սակայն Պեպ Գվարդիոլայի թիմը դեռ մեկ խաղ պակաս է անցկացրել։