Անգելոս Պոստեկօղլուն ամփոփել է «Արսենալից» կրած պարտությունը

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկօղլուն Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրում «Արսենալից» կրած պարտությունից հետո (2։3) ամփոփել է հանդիպման արդյունքները։

«Երբ հակառակորդին ժամանակ և տարածություն ես տալիս, նրանք քեզ պատժում են։ Առաջին խաղակեսում նրանք չորս հարված կատարեցին դարպասին և երեք գոլ խփեցին։ Սա նրանց արժանիքն է, «Արսենալը» լավն է: Նրանք ուշադիր են նման մանրուքների նկատմամբ, չես կարող ժամանակ տալ մրցակցին»,- Պոստեկօղլուի խոսքերն է մեջբերում Football.London-ը։