Պրեմիեր Լիգայի ակումբները կքվեարկեն աշխատավարձերի նոր շեմ մտցնելու շուրջ

Պրեմիեր Լիգայի ակումբները կքվեարկեն առաջնության համար աշխատավարձի արդյունավետ շեմ սահմանելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Sky Sports-ի լրագրող Կավե Սոլհեկոլը։

Աղբյուրի համաձայն՝ սահմանը կլինի ոչ թե այն, թե ինչքան ակումբները կարող են վճարել որոշակի խաղացողի, այլ այն, թե որքան կարող է ակումբը ծախսել իր հայտացուցակի վրա։ Սա ներառում է աշխատավարձերը, տրանսֆերտները և գործակալության վճարները։

Նշենք, որ առաջարկներից մեկը կապված է այն գումարի հետ, որը 4,5 անգամ գերազանցում է լիգայի վերջին տեղը զբաղեցնող ակումբի հեռարձակման եկամուտը։ Եթե ​​այս շեմը հիմա լիներ, այն կկազմեր 545 միլիոն եվրո։

Հաղորդվում է նաև, որ Պրեմիեր Լիգայի ակումբների քվեարկությունը կարող է տեղի ունենալ արդեն այսօր՝ ապրիլի 29-ին։