Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Բայեր»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը կարող է կարիերան շարունակել Լևերկուզենի «Բայերում», հայտնում է լրագրող Միգել Անխել Դիասը։

34-ամյա իսպանացու պայմանագիրը մադրիդցիների հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ նա չի ծրագրում երկարաձգել պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ։

Նաչոն «Ռեալի» սան է։ Նա իր ողջ կարիերան անցկացրել է թիմում։ Այս մրցաշրջանում Նաչոն թիմի կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում։ Transfermarkt պորտալը նրա արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։