«Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ մրցաշրջանում չի մասնակցի Չեմպիոնների Լիգային

«Մանչեսթեր Յունայթեդը» կորցրել է հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելու շանսերը։

Դա տեղի է ունեցել Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրում, երբ «Ասթոն Վիլան» ոչ-ոքի խաղաց «Չելսիի» հետ (2։2)։

«Մանչեսթեր Յունայթեդը» 54 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ Չորրորդ տեղում գտնվող «Ասթոն Վիլան» ունի 67 միավոր։ «Թոթենհեմը» 60 միավորով հինգերորդ տեղում է։