Յուրգեն Կլոպ․ «Ինձ համար այս թեման ավարտված է»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի հարձակվող Մոհամեդ Սալահի հետ Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրի «Վեսթ Հեմի» դեմ խաղի (2։2) հետ տեղի ունեցած դրվագի մասին։

31-ամյա եգիպտացին փոխարինման է դուրս եկել 79-րդ րոպեին։ Մինչ խաղադաշտ դուրս գալը նա վիճաբանության մեջ է մտել Կլոպի հետ։ Ֆուտբոլիստին պետք է հանգստացնեին Դարվին Նունյեսն ու Ջո Գոմեսը, ովքեր նույնպես փոխարինման դուրս եկան։

«Մենք արդեն զրուցել ենք հանդերձարանում։ Ինձ համար այս թեման ավարտված է»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

«Լիվերպուլը» 75 միավորով շարունակում է մնալ Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում՝ առաջատար «Արսենալից» զիջելով երկու միավորով, սակայն «զինագործները» մեկ խաղ պակաս ունեն։