«Բայերի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցն առաջիկա ամառ չի հեռանա լևերկուզենյան ակումբից՝ չնայած նրա նկատմամբ մի շարք եվրոպական հսկաների, առաջին հերթին՝ «Բավարիայի» հետաքրքրությանը։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցցանցում (նախկինում՝ Twitter):
Ըստ աղբյուրի՝ 20-ամյա ֆուտբոլիստը որոշել է հաջորդ մրցաշրջանն անցկացնել «Բայերում»: Միևնույն ժամանակ, Վիրցը թույլ է տալիս մեկ մրցաշրջանից հետո տեղափոխվել «Բավարիա»: Այդուհանդերձ, գերմանացի կիսապաշտպանը «Բավարիային» դիտարկում է որպես ցատկաքար արտերկիր մեկնելուց առաջ:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Վիրցը բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, որոնցում դարձել է 17 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 110 միլիոն եվրո։