Հայտնի է առաջին թիմը, որը կլքի Ա Սերիան

Ա Սերիայի 34-րդ տուրի խաղում «Ֆրոսինոնեն» սեփական հարկի տակ հաղթեց «Սալերնիտանային», ապրիլի 26-ին կայացած հանդիպումն ավարտվեց 3։0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։

Հաղթողների կազմում մեկական գոլ խփեցին Մատիաս Սոուլեն, Մարկո Բրեշիանինին և Նադիր Ձորտեան։

Հաղթանակը «Ֆրոզինոնեին» թույլ տվեց հեռանալ անկման գոտուց՝ 18-ից բարձրանալով 15-րդ հորիզոնական։ «Սալերնիտանան» առաջնության գլխավոր աութսայդերն է՝ կորցնելով փրկության հույսը։