«Լեսթերը» վերադառնում է Պրեմիեր Լիգա մեկ տարի անց

«Լեսթերը» Պրեմիեր Լիգա դուրս եկավ Չեմպիոնշիփի 2023/24 մրցաշրջանի վերջում։

«Աղվեսները» իրենց երաշխավորեցին նվազագույնը 2-րդ տեղը նախավերջին տուրում «Լիդսի»՝ «Քուինս Պարկ Ռեյնջերսից» կրած պարտությունից հետո (0:4): Աղյուսակը գլխավորում է Էնցո Մարեսկիի թիմը՝ 4 միավոր գերազանցելով «Լիդսին»։ Միաժամանակ, «Լեսթերը» դեռ պետք է 45-րդ տուրի իր հանդիպումը «Պրեստոնի» հետ արտագնա անցկացնի։

Երրորդ տեղում գտնվող «Իպսվիչը» մեկ հանդիպում պակաս է անցկացրել «Լեսթերից» և առաջատարներից հետ է մնում հինգ միավորով: Այսպիսով, «տրակտորիստները» դեռևս առաջին տեղը գրավելու տեսական հնարավորություններ ունեն։

Հիշեցնենք, որ «Լեսթերը» վերադառնում է Պրեմիեր Լիգա անկումից մեկ տարի անց: «Աղվեսները» լքեցին Պրեմիեր Լիգան 2022/23 մրցաշրջանի վերջում՝ զբաղեցնելով 18-րդ տեղը։