Կառլո Անչելոտտի․ «Լա Լիգայում հաղթելու համար մնացել է չորս միավոր»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Լա Լիգայի 33-րդ տուրի խաղում «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ տարած հաղթանակը (0:1)։

««Ռեալը» լավ է խաղում և շատ է պրեսինգ անում։ Ինձ դուր է գալիս այս թիմը: Այստեղ՝ Սան Սեբաստիանում, հաղթելը հեշտ չէր:

Մենք տպավորիչ կազմ ունենք։ Մենք պետք է հաղթենք յուրաքանչյուր խաղում։ Լա Լիգայում հաղթելու համար մնացել է չորս միավոր, և մենք շատ մոտ ենք դրան»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Մադրիդի «Ռեալը» 84 միավորով շարունակում է գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 14 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնային»: Սակայն Չավիի թիմը մեկ խաղ պակաս է անցկացրել։