Ակսել Վիտսելը կարող է երկարաձգել պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ

«Ատլետիկոյի» պաշտպան Ակսել Վիտսելը կարող է երկարաձգել պայմանագիրը իսպանական ակումբի հետ։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Ատլետիկոն» գոհ է Վիտսելի խաղից և ցանկանում է ֆուտբոլիստին պահել իր թիմում։ Վիտսելը Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում հանդես է գալիս 2022 թվականի ամռանից, մինչ այդ հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում»։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 46 հանդիպման, որոնցում կարողացել է երկու գոլի հեղինակ դառնալ։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 4 միլիոն եվրո։