«Մայնցի» մարզադաշտի մոտ օդային ռումբ է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է Sport1-ը։
Չորեքշաբթի օրը «Մայնցի» «Մեվա Արենա» մարզադաշտի մոտ հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի չպայթած ռումբ: Սպասվում է, որ այն կչեզոքացվի ուրբաթ օրը։
Այդ կապակցությամբ ակումբը ստիպված է եղել տեղափոխել գլխավոր մարզիչ Բո Հենրիքսենի մամուլի ասուլիսը։ Փակ են լինելու նաև ակումբի գրասենյակը և ֆան-շոփը։
Բացի այդ, շրջանի մոտավորապես 4600 բնակիչ ժամանակավորապես տարհանվելու է։
Ապրիլի 28-ին «Մայնցը» Բունդեսլիգայի 31-րդ տուրում կհյուրընկալվի «Քյոլնին»: