Ուեյն Ռունի. ««Լիվերպուլը» ցնցված էր «Էվերթոնի» ճնշումից»

«Էվերթոնի» նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունին մեկնաբանել է թիմի հաղթանակը Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրում (2։0)։

«Սա զարմանալի էր։ «Լիվերպուլը» ցնցված էր «Էվերթոնի» ճնշումից: Շատ պարզ էր, որ «Էվերթոնը» ցանկանում էր ավելի շատ հաղթել»,- Ռունիի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։

«Լիվերպուլը» 74 միավորով շարունակում է մնալ Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում։