Ջեյմի Կարագեր. ««Լիվերպուլը» այս ամառ պետք է մեծ որոշում կայացնի նրա հետ կապված»

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրի «Էվերթոնի» հետ հանդիպումից հետո (0։2) հայտնել է, թե ինչ է մտածում մերսիսայդցիների հարձակվող Դարվին Նունյեսի խաղի մասին։

«Նա շատ բաներ լավ է անում, խնդիրներ է ստեղծում մրցակցի համար և գոլեր է խփում անհապաղ։ Բայց թիմին պետք է մեկը, ով կարող է գոլ խփել «Մանչեսթեր Յունայթեդին» և «Էվերթոնին» արտագնա խաղում։ Սխալվելու ժամանակ չկա։ «Լիվերպուլը» այս ամառ պետք է մեծ որոշում կայացնի Նունեսի հետ կապված»,- Կարագերի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն։

Ավելի վաղ թիմի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը «Էվերթոնից» կրած դերբիում կրած պարտությունից հետո (2։0) դիմել էր «Լիվերպուլի» ֆուտբոլիստներին.

Անգլիայի առաջնության 34 տուրերի արդյունքներով «Լիվերպուլը» վաստակել է 74 միավոր և առաջատար «Արսենալից» հետ է մնում երեք միավորով։