Վիրջիլ վան Դեյկ. «Մրցաշրջանի սկզբում ոչ ոք չէր մտածում, որ մենք կպայքարենք չեմպիոնության համար»

«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկն հայտնել է, թե ինչ է մտածում Պրեմիեր Լիգայի չեմպիոնական մրցավազքում մրցակցության մասին։ Ապրիլի 24-ին Յուրգեն Կլոպի թիմը Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրում պարտվեց «Էվերթոնին» (0։2)։

«Մրցաշրջանի սկզբում ոչ ոք չէր մտածում, որ մենք կպայքարենք չեմպիոնության համար։ Մենք այժմ մրցավազքի մեջ ենք և պետք է շատ ավելի լավ խաղանք»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

ԱՊԼ-ի 34 տուրերի արդյունքներով «Լիվերպուլը» վաստակել է 74 միավոր և առաջատար «Արսենալից» հետ է մնում երեք միավորով։