«Բարսելոնայի» փոխնախագահ․ «Չավին կմնա, նա շատ երջանիկ է այստեղ»

«Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆա Յուստեն հայտարարել է, որ կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին կմնա թիմում և կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։

«Չավին կմնա, նա շատ երջանիկ է այստեղ: Մենք երբեք չենք բանակցել որևէ այլ մարզչի հետ։ Դեկուն նույնպես վստահում է Չավիին։ Որոշումը հաստատվել է»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Յուստեի խոսքերը մեջբերում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշենք, որ հունվարին Չավին հայտարարել էր կատալոնական թիմի գլխավոր մարզչի պաշտոնից վաղաժամկետ հեռանալու մասին։ Վերջին շրջանում ԶԼՄ-ներում ակտիվորեն քննարկվում է այն տեղեկությունը, որ Չավին կարող է վերանայել իր որոշումը։

Չավիի ներկայիս պայմանագիրը թիմի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսը։