Պեպ Գվարդիոլան խոսել է ԱՊԼ-ում մրցավարների աշխատանքի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Անգլիայի առաջնությունում մրցավարների աշխատանքի մասին։

«Ես բացարձակապես համաձայն չեմ Պրեմիեր Լիգայի ակումբների՝ մրցավարների բարեխղճության վերաբերյալ կասկածների հետ։ Դա միշտ պատահում է յուրաքանչյուր առաջնությունում, դա ավելի ու ավելի շատ է լինելու, բայց ես, իհարկե, երբեք չեմ կասկածել դրանում։

Մրցավարները ցանկանում են իրենց հնարավորությունների չափով կատարել իրենց աշխատանքը: Նրանք զգում են ճնշումը, մենք այս պահին ճնշում ենք նրանց վրա՝ խաղի կրքի պատճառով, բայց երբ ես նստում եմ այստեղ և մտածում, նրանք փորձում են անել առավելագույնը և գտնվում են հսկողության տակ։

Սխալվում են, վատ են զգում։ Սա լավ է: Երբ գործ են անում, ուզում են լավ անել։ Խաղն այնքան բարդ է, արագ, որոշումները պետք է կայացվեն ակնթարթում։ Դա հեշտ չէ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։