Յուրգեն Կլոպ․ «Կարող եմ միայն ներողություն խնդրել երկրպագուներից»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրում «Էվերթոնից» կրած պարտությունը (0։2)։

«Չգիտեմ՝ ինչպես մեկնաբանել հանդիպման արդյունքը, կարող եմ միայն ներողություն խնդրել երկրպագուներից։ Մենք պետք է ավելի լավ անեինք, բայց չարեցինք»,- ասել է Կլոպը Sky Sports-ի եթերում։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» մնաց 74 միավորով։ Կլոպի սաները 34 խաղից հետո Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում են։ Մրցաշարային աղյուսակը 34 խաղից հետո 77 միավորով գլխավորում է Լոնդոնի «Արսենալը»։ «Մանչեսթեր Սիթին» այս պահին երկու խաղ պակաս է անցկացրել։ Խոսեպ Գվարդիոլայի սաներն ունեն 73 միավոր։