Տոնի Կրոսը բացատրել է, թե ինչպես է Կառլո Անչելոտտին մոտիվացնում թիմին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը բացատրել է, թե ինչպես է գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մոտիվացնում թիմին։

««Մալյորկայի» դեմ վերջին խաղից առաջ Անչելոտտին մեզ ասաց. «Եթե հաղթենք, կդառնանք չեմպիոն»։ Խաղից հետո նա ասաց, որ մեզ ստել է. «Ես ձեզ խաբեցի, եթե հաջորդ շաբաթ հաղթենք, ուրեմն ամեն ինչ կավարտվի»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում COPE-ը։

Այս պահին «Ռեալը» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է։