Ֆաբիո Կապելո. «Առանց նրանց թիմն անմիջապես կորցնում է իր ներուժի 60 տոկոսը»

«Միլանի» նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն մեկնաբանել է հարձակվող Ռաֆայել Լեաուի և պաշտպան Թեո Էրնանդեսի խաղը։

«Առանց նրանց թիմն անմիջապես կորցնում է իր ներուժի 60 տոկոսը: Նրանք հսկայական պոտենցիալ ունեն, բայց չես կարող իմանալ, թե ինչպիսի հանդիպում կանցկացնեն։ Եվ սա կասկածներ է առաջացնում»,- Ֆաբիո Կապելոյի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։

Հիշեցնենք, որ «Միլանը» երկրորդն է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։ «Ինտերը» ավելի վաղ ժամանակից շուտ էր դարձել Ա Սերիայի չեմպիոն։