Էրիկ տեն Հագ. «Մենք շատ կենտրոնացած էինք»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ամփոփել է ԱՊԼ-ի 29-րդ տուրի խաղում «Շեֆիլդ Յունայթեդի» նկատմամբ տոնած հաղթանակը (4։2)։ Նա նշեց, որ թիմը խուճապի չի մատնվել և տոկունություն է ցուցաբերել։ Մասնագետը նշել է, որ հանդիպմանը շատ դրական պահեր են եղել։

«Մենք շատ կենտրոնացած էինք։ Մենք ամբողջ խաղի ընթացքում շարունակեցինք հնարավորություններ ստեղծել։
Բայց կային նաև բացասական կողմեր։ Նրանց առավելություն ենք տվել, դա չպետք է լինի, դա անընդունելի է, պետք է դասեր քաղել դրանից։ Բայց ես ուրախ եմ հաղթանակով, և մենք պետք է առաջ գնանք»,- Տեն Հեգի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Հիշեցնենք, որ 33 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 53 միավորով զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի 6-րդ հորիզոնականը։