Լա Լիգայի որոշ հանդիպումներ կանցկացվեն ԱՄՆ-ում

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ առաջնության որոշ հանդիպումներ կանցկացվեն արտերկրում, մասնավորապես՝ ԱՄՆ-ում, հայտնում է Transfer News Live-ը։

Ըստ Տեբասի՝ Լա Լիգայի այլ երկրներում հանդիպումները կսկսվեն 2025/2026 մրցաշրջանից։ Հարկ է նշել, որ վերջին տարիներին Իսպանիայի Սուպերգավաթը խաղարկվում էր Սաուդյան Արաբիայում՝ եզրափակիչ քառյակի ձևաչափով։ Սա թույլ է տալիս ակումբներին ավելի շատ գումար վաստակել։

Նշենք, որ «Ռեալը» այժմ վստահորեն գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։