Ալեսանդրո Բաստոնին կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Մանչեսթեր Յունայթեդի» համար կարևոր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել պաշտպանական գիծը։

Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ վկայակոչելով Fichajes-ին, Պրեմիեր Լիգայի գրանդները հետաքրքրություն են ցուցաբերում «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի նկատմամբ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաները» պատրաստ են 25-ամյա Բաստոնիի համար առաջարկել մոտ 60 միլիոն եվրո։

Ալեսանդրո Բաստոնին «Ինտերի» կազմում անցկացրել է 198 պաշտոնական հանդիպում։ Դրանցում պաշտպանը չորս գոլի և տասնութ գոլային փոխանցման հեղինակ է դարձել։