«Շեֆիլդ Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի ռեկորդ է սահմանել մեկ մրցաշրջանում բաց թողած գոլերի քանակով

Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրում «Շեֆիլդ Յունայթեդը» 2։4 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»։

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Շեֆիլդ Յունայթեդը» 34 խաղում բաց է թողել 92 գնդակ։

Այսպիսով, թիմը գերազանցեց առաջնության ռեկորդը 38 հանդիպման ընթացքում բաց թողած գոլերի քանակով, որը սահմանվել էր «Դերբի Քաունթիի» կողմից 2007/08 մրցաշրջանում՝ 89 գոլ։

«Շեֆիլդ Յունայթեդը» 34 տուրից ունի 16 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը։